Saturday, 13 07 2024
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում
Նոր զեկույց․ գերմանական ո՞ր ընկերություններն են գործակցում Ադրբեջանի հետ և ինչո՞ւ
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները
Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն
21:20
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
21:10
Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկել
Հայ-վրացական նոր կարգավիճակին հաջորդած առաջին պաշտպանական պլանը
Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3.9 մլն ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Անվստահության հեռանկարը խորհրդարանում

Ի՞նչ հեռանկար ունի վարչապետի անվստահության այն գործընթացը, որի մեկնարկի մասին է հայտարարել հրապարակային շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը, ասելով, որ այդ գործընթացը սկսելու պատրաստակամություն են հայտնել խորհրդարանի ընդդիմության երկու խմբակցությունները: Ըստ հաշվարկի, անվստահություն հայտնելու համար պահանջվելու է ոչ միայն երկու խմբակցությունների, այլ նաեւ կառավարող մեծամասնության խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավորի աջակցություն: Իրատեսակա՞ն է այդ աջակցությունը:

Այս պահին ակնառու է, որ իրատեսական չէ: Բայց, պետք է նաեւ նկատի ունենալ, որ իրավիճակը ծավալման տրամաբանության մեջ է եւ շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի հրապարակային ճնշման աստիճանը: Եթե այն լինի թույլ, ապա բնական է, որ կառավարող մեծամասնության շարքերը կլինեն աներեր: Հետեւաբար, չնայած խորհրդարանական գործընթացին, վճռորոշը անշուշտ լինելու է գործընթացը հրապարակում: Մյուս կողմից սակայն, անկասկած պետք չէ լինել միամիտ, մտածելու համար, որ ամեն ինչ ծավալվում է հրապարակում:

Եվ այստեղ բոլորովին դավադրապաշտության կամ ավելորդ, անհարկի խորհրդապահականության հարց չէ: Այդպիսին են քաղաքական գործընթացները, դրանք ընթանում են թե բաց, թե փակ ռեժիմներով: Ավելին, շատ հաճախ այդ ռեժիմները կարող են ունենալ ընթացիկ անհամադրելիություն: Բացառություն չի եղել նաեւ 2018-ը: Իսկ առայժմ, ինչպես անդրադարձել էի նախորդ հոդվածում, հիմնական դերակատարները բոլոր կողմերից էլ գործում են առավելապես փակ խաղի ռեժիմում:

Այդ համատեքստում բավականին ուշագրավ էր օրերս տարածված մի տեղեկատվություն: ԱՄՆ դեսպանատունը հայտնեց, որ դեսպան Քվինը հանդիպել է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության խմբակցության ներկայացուցիչներին: Պարզ չէր իհարկե, հանդիպումը եղել է դեսպանի՞ նախաձեռնությամբ, թե՞ խորհրդարանական ընդդիմության: Բայց, թերեւս կասկած չկա, որ այն պայմանավորված է եղել Հայաստանում ծավալվող զարգացումներով:

Եվ, անգամ եթե դեսպանը ընդառաջել է իր հետ հանդիպելու առաջարկին, այլ ոչ թե ինքն է նախաձեռնել հանդիպում, ապա ուշադրությունն արդեն իսկ վկայում է, որ տեղի ունեցող գործընթացը ենթակա է բավականին ուշադիր դիտարկման, ըստ այդմ առնվազն առկա է իրավիճակ, երբ առերեւույթ կողմնորոշիչները դեռեւս չեն ասում ոչինչ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում