Wednesday, 24 07 2024
Իվանիշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը
ՌԴ ՊՆ փոխնախարարը չի ընդունում իր մեղքը
130 հեկտարի վրա կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը
Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը
11:10
Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը
11:00
Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Նախարարն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողներին
10:40
Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո
Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
10:10
Հիլարի Քլինթոնը կոչ է արել Հարիիսին պայքարել Թրամփի դեմ
Մենք մեզ գցում ենք ծուղակը՝ կարծելով, թե պատերազմի ելքը կախված է ԱՄՆ ընտրություններից
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ
09:40
Նավթի գները նվազել են- 23/07/24
«Ադրբեջանցիների վերադարձը» կմատուցվի ցավալի փոխզիջման սոուսով. թույլ չտալ հարցի լեգիտիմացում
09:20
Հնդկաստանը դանդաղ տեմպերով զենքի արտահանող է դառնում
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները
ՍԴ-ի որոշումը ծայրահեղ անելանելի և անհարմար վիճակից դուրս գալու պատուհան է բացում
08:50
«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
08:20
Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել
08:10
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ամերիկացի սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
Պետական պարտքի «կարմիր գիծն» ու տնտեսության քայքայվող առողջությունը
Բյուջեի պակասուրդն ավելացել է․ «Ժողովուրդ»
Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն. «Հրապարակ»
Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու. «Հրապարակ»
Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող երիտասարդի ուղղությամբ

Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում: Տեղեկություններ են տարածվել, որ մայիսի 8-ի գրեթե նույն ժամերին Թբիլիսիի տարբեր թաղամասերում հարձակման են ենթարկվել նախկին նախագահ Սաակաշվիլիի երեք ազդեցիկ աջակիցներ՝ Լեւան Խաբեիշվիլին, Գիա Ջափարիձեն եւ Դմիտրի Չիկովանին: Նրանք հարձակման են ենթարկվել իրենց բնակելի շենք մուտք գործելու պահին՝ քաղաքացիական հագուստով, բայց դիմակավորված անձանց կողմից: Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ իշխանությունը «բռնությունների ճանապարհն է ընտրել, ինչը հղի է ընտրությունների շեմին քաղաքացիական բախումների սպառնալիքով»:

Վրաստանում արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը, ինչի հավանականությունը շատ բարձր է, լրջորեն անզդելու է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ձեռնարկումների վրա: Պատճառներ մանրամասնելու անհրաժեշտություն, կարծես, չկա: Ուշադրություն է գրավում հանգամանքը, որ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սառնության ֆոնին Հայաստանում սկսվել է շարժում, որ փաստացի գործող իշխանության արտաքին քաղաքական ուղեգիծը չի ընդունում եւ շեշտադրում է «ազգային ինքնության, պատմության եւ հոգեւոր արժեքների պահպանման» կարեւորությունը:

Ըստ էության, խոսքը Հայաստանի ավանդկան կողմնորոշմանը վերադառնալու կամ պարզ ասած՝ Ռուսաստանի ազդեցության պահպանման մասին է: Մոսկվայում Պուտին-Ալիեւ հանդիպումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին: Չեն արդարացել սպասումները, որ Ալիեւը կգնա օրենսդրական որոշակի ազատականացման՝ մասնակիորեն վերականգնելով համամասնական ընտրակարգը: Համենայն դեպս, ոչ մի փորձագետ նման լավատեսություն չունի: Նրանցից մեկը՝ Ռուֆաթ Սաֆարովը, դառնոությամբ արձանագրել է, որ «ինչպես միշտ՝ ընտրություններ չեն լինի, կկայանա միայն իշխանության համար հարմար քվեարկություն»:

Անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդի կազմակրպած հանրահավաքին, հայրենական լրատվամիջոցներից մեկն ուրվագծել է շատ մռայլ հեռանկար, ըստ որի՝ իշխանությունը «պահելու համար Նիկոլ Փաշինյանը չի խորշի անգամ ցուցարարների դեմ զենք կիրառելուց»: Բագրատ Սրբազանը հայտարարել է անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին: Իշխանության եւ նրան սատարող եվրոպական երկրների եւ կառույցների համար լրջագույն փորձություն կլինի, եթե ստեղծվի ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի պահպանման միջեւ ընտրություն կատարելու իրավիճակ:

Արդյոք Մոսկվա՞ն է ձգտում ձեւավորել իր ,,դիրիժորությամբ հարավ-կովկասյան տրիո»: Իսկ եթե գործ ունենք ավելի խորքային ծրագրավորման հե՞տ: Եվրամիությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, տեւելու է երկար: Հարավային Կովկասի ժողովրդավարական «կառավարումն» այս իրավիճակում ԵՄ եւ Եվրոպայի առաջատար երկրների համար կարող անհաղթահարելի ծանրաբեռնվածություն լինել: Ռեսուրսները չեն բավարարում: Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտել է Հին աշխարհի ռազմավարական խոցելիությունը: Սեփական անվտանգության հարցերով մտահոգ են անգամ չեզոք երկրները, ինչպես օրինակ՝ Շվեյցարիան կամ Իռլանդիան, իսկ ՆԱՏՕ-ն նույնիսկ նրանց իր «հովանոցի տակ առնելու» հնարավորություն չունի:

Նման չափազանց բարդ իրավիճակում վտանգաշատ շռայլություն կլիներ, եթե Հայաստանի իշխանությունը եւ քաղաքական դասը շարունակի մնալ կողմնորոշման հակադիր բեւեռներում՝ պնդելով իր ընտրության անայլընտրանքայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում