Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»

Մոսկվայում մայիսի 8-ին տեղի ունեցած ԵՏՄ հոբելյանական վեհաժողովի իր ելույթում, Ղազախստանի նախագահ Տոկաեւը արծարծել է Եվրասիական միասնական միջանցքի գաղափարը: Ինչ է դա նշանակում, ինչպես է դա պատկերանու՞մ իրեն, Տոկաեւը չի մանրամասնել: Բայց, հասկանալի է, որ գաղափարը այդխիսի բարձր եւ հոբելյանական հարթակում հնչել է ամենեւին ոչ հենց այնպես: Այստեղ հարկ է հիշել, որ վաղը Ալմաթիում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջաննի արտգործնախարարների հանդիպում, որը տեղի է ունենում Ղազախստանի առաջարկով:

Աստանան հայտարարել է, թե չունի միջնորդ դառնալու մտադրություն, պարզապես տրամադրում է հանդիպման հարթակ: Միաժամանակ հասկանալի է նաեւ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ ըստ էության մեկամսյա մաքոքային դիվանագիտությունը, որ նկատելիորեն գործադրել է Աստանան, չէր կարող լինել պարզապես հարթակ տրամադրելու համար: Մայիսի 10-ի հանդիպումից երկու օր առաջ Եվրասիական միասնական միջանցքի գաղափարի բարձրրաձայնումը հուշում է, որ Աստանան ըստ ամենայնի հենց այդ նկատառումով է փորձում կատարել հայ-ադրբեջանական կոմունիկատորի դեր: Եվրասիական ընդհանուր միջանցք ստեղծելու համար պետք է կապ Հայաստանի հետ:

Ընդհանուր միասնական միջանցքի գաղափարը պետք է ենթադրի այսպես ասած հատուկ դյուրին պայմանների առկայություն՝ ապրանքների տեղաշարժի համար, այլապես ցանկացած պարագայում էլ ինքնին որեւէ ճանապարհ կարող է լինել միասնական, այդ թվում Լարսի ճանապարհը: Հետեւաբար, եթե Աստանան պատկերացնում է Եվրասիական միասնական միջանցք, ապա ըստ ամենայնի Հայաստանի մասնակցությունը դրան դիտարկում է Ադրբեջանի միջոցով: Համենայն դեպս, մուս այսպես ասած օպտիմալ տարբերակը Վրաստանն է, բայց այստեղ բանն ավելի բարդ է, որովհետեւ այստեղ ռուս-վրացական հարաբերության հարց է: Ավելին, այստեղ կա թերեւս ուրիշ խնդիր էլ:

Աստանան Եվրասիական միասնական միջանցքի գաղափարով ըստ ամենայնի փորձում է հակակշռել նաեւ Միջին միջանցքի գաղափարը, որի «գաղափարախոսներն» են Թուրքիան եւ Բրիտանիան: Ըստ ամենայնի, Աստանան փորձում է այդ գաղափարը «փաթեթավորել» Ռուսաստանի համար նպաստավոր ձեւակերպմամբ՝ Եվրասիական միասնական միջանցք, եւ այդպիսով աշխատել դրա ուղղությամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների համար ընդունելիության պայմաններում: Այդտեղ սակայն առանցքային է մնալու հարցը, թե աշխարհաքաղաքական դիմակայության կենտրոններից ո՞րն է վերահսկելու այդ միջանցքը՝ կոչվի այն Միջին, թե Եվրասիական միասնական, ու մասնավորապես դրա՝ Հայաստանով անցնող հատվածը, որն է գլխավոր կռվանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում