Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»

Բագրատ Գալստանյանի «գլխավորած շարժման» հանրահավաքին մասնակցել են բռնագաղթված հազարավոր  արցախցիներ: Դա սպասելի էր, որովհետեւ մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերում ուղղորդված քարոզչություն էր ծավալվել: Իրավիճակի պատասխանատուն, անկասկած, Հայաստանի իշխանությունն է, քաղաքական մեծամասնությունը: Երբ անցյալ տարվա սեպտեմբերին ողջամիտ մարդիկ առաջարկում էին գործադիր իշխանության կառուցվածքում ստեղծել բռնատեհանված արցախցիների հարցերով մի մարմին, ՔՊ-ական մեծամասնությունը գաղափարն ընդունեց սրերով:

«Հայաստանում կա եւ կլինի մեկ կառավարություն»- այդ տրամադրություններն ամփոեց Նիկոլ Փաշինյանը: Թեեւ ոչ ոք չէր առաջարկում Հայաստանի կառավարությանն այլընտրանք՝ արցախյան գործադիր իշխանություն ստեղծել: Կա նախադեպ, 1990-ին Երեւանի Մոսկովյան 24 հասցեում գործել է Հատուկ ծրագրերի պետական կոմիտե, որտեղ նաեւ ծագումով արցախցիներ են պաշտոնավարել, բայց՝ որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Ժողովուրդն այդ նստավայրն անվանել է ,,Արցախ կոմիտե,, եւ ինչ-որ տեղ «իր տունը» համարել, բայց նաեւ այդ ընկալումն է նպաստել հանրային եւ պարզ մարդկային համերաշխությանը:

Ոչ ոք եւ ոչինչ չէր խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու ժամ հատկացներ եւ դեմ առ դեմ հանդիպեր բռնատեղահանված 150 հազար բնակչության ներկայացուցիչներին: Դա ոչ միայն կլիցքաթափեր իրավիճակը, այլեւ երկուստեք շատ օգտակար կլիներ: Մամուլի ասուլին ակնարկել, որ սեպտեմբերյան իշխանափոխությունն է Արցախի պետականության կորստի պատճառը՝ դեռեւս բավարար չէ, որպեսզի բռնագաղթված միջին-վիճակագրական ստեփանակերտցին համոզվի, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է:

Իշխանության նույնիսկ մարզային, համանյքային կառույցների պատասխանատուներն են զլանում շփվել բռնագաղթված արցախցիների հետ: Չխոսած որոշակի շրջանակներից հորդող՝ շատ հաճախ ատելության հասնող քարոզչության մասին, որ մտել է կենցաղ եւ դրսեւորվում է «ապե, առանց մի կրակոցի ո՞նց հանձնեիցիք Արցախը» լկտիությամբ: Ահա այս եւ բազմաթիվ այլ ,,գումարելիներից,, է խմորվել ստեփանակերտյան «պայթուցիկ զանգվածը»: Եւ զարմանալի կլիներ, եթե ընդդիմությունը կամ Բագրատ Գալստանյանը, նրանց թիկունքում կանգնած շահագրգիռ «կենտրոնն» այդ արդեն իսկ պատրաստի «հեղափոխական ռեսուրսը» չօգտագործեր:

Ինչպե՞ս են բռնատեղահանվածներն ապրում, քանի՞սն է աշխատանք գտել, ովքե՞ր են հեռացել, ովքեր են պատրաստվում հեռանալ՝  Հայաստանի կառավարությունն այս հարցերին պատասխան ունի՞: Իշխող ՔՊ-ն միայն հակադարձու՞մ է քննադատությանը՝ շատ հաճախ անցնելով բարեվարքության սահմանները, թե նաեւ մի վերլուծական կենտրոն ունի, որ զբաղվում է արցախցիների ներհայաստանյան ինտեգրման ծրագրավորմամբ:

Առանց բռնագաղթված արցախցիների վճռական աջակցության Երեւանի կենտրոնում նույնիսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը  երեսուներկու հազար մարդ չէր հավաքի: Վաղն ի՞նչ է անելու այդ ,,պայթուցիկ զանգվածը,,: Եւ այստեղ խնդիրը բոլորովին էլ «նիկոլական-հականիկոլական» լինել-չլինելու մեջ չէ: Փաշինյանը կարող է քաղաքակրթական, արտաքին քաղաքական, անվտանգային եւ տնտեսական հեռանկարի նախագծումներ անել եւ լուրջ աջակցություն ստանալ: Բայց եթե այդ ընտրությունը կարող է բերել ներքին ջրբաժանի, ապա ծագելու են բազմաթիվ խնդիրներ հենց ,,դոնորների,, հետ: Նիկոլ Փաշինյանն, ըստ այդմ, երեկ կանգնել է «ստեփանակերտյան փորձության» դեմ-հանդիման: Կհաղթահարի՞՝ իր ընտրությունը պաշտպանված կլինի նաեւ արտաքին աշխարհում: Այլընտրանքը բաժանարար գծի խորացումն է, որ, ի վերջո, կբերի աշխարհաքաղաքական ընտրության «բեկյալ շառավղի»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում