Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Ալմաթիում բանակցել են չորս ժամ, բայց կշարունակեն նաեւ վաղը: Սա նշանակում է, որ նրանք առարկայական ինչ որ բան են բանակցում:

Բայց, ի՞նչ: Եվ նրանց ներկայիս բանակցածծը ինչո՞վ է տարբերվում օրինակ ամիսներ առաջ Բեռլինում բանակցածից, որ դարձյալ երկու օր էր: Այն, ինչ չի հաջողվել Բեռլինում, Ալմաթիու՞մ է հաջողելու, թե՞ Ալմաթիում շարունակվելու է այն, ինչ Բեռլինում մնացել է կիսատ: Հայաստան-Ադրբեջան այսպես ասած բանակցային գործընթացը պատված է անորոշությամբ: Ակնհայտ է, որ կուլիսում առկա է մի բան, որ չի արտահայտվում առերեւույթ:

Չնայած նրան, որ կողմերը չեն ամբողջացրել համաձայնությունները, այդուհանդերձ պարբերաբար կայացվում են լոկալ համաձայնություններ: Ի՞նչ է սա՝ «սալյամի էֆեկտով» առաջխաղացու՞մ, հասարակություններին «ադապտացնելու» համար, թե՞ փոքր պայմանավորվածությունները մեծի՝ փաթեթային-պայմանագրայինի բացակայության դեպքում իրավիճակի լարվածություն թույլ չտալու գինն են: Բարդ է ասել: Սակայն կասկածից վեր է այն, որ գործընթացի «մեխը» ճանապարհների խնդիրն է, այլ կերպ ասած՝ այսպես կոչված միջանցքի կամ հաղորդուղիների հարցը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը Ալմաթիում հանդիպման բացման խոսքում հայտարարել է, որ Երեւանը տրամադրված է կառուցողական, ասելով. «Մենք խաղաղ գործընթացին մասնակցում ենք շատ կառուցողական, և ավելին, կարծում ենք, որ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում»: Արարատ Միրզոյանի այդ հայտարարությունից ստացվում է, որ Խաղաղության պայմանագիրը չի լուծում հաղորդուղիների ապաշրջափակման հարցը: Այլապես տարօրինակ է, եթե Միրզոյանը ասում է՝ «չպետք է սահմանափակվենք պայմանագրով», այլ ապաշրջափակենք նաեւ հաղորդուղիները: Ուրեմն, պայմանագիրը չի լուծում ապաշրջափակման հարցը, հետեւաբար, այն չի լուծում գլխավոր հարցը, աշխարհաքաղաքական մեխը:

Այլ կերպ ասած, կարող է ստացվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն պայմանագիր, որը սակայն չի լուծի ոչ մի էական հարց, չի լուծի առանցքային խնդիրը: Եվ աայդժամ առաջանում է հարցը՝ իսկ ո՞վ է լինելու խաղաղության պայմանագրի երաշխավորը, եթե այն լինի: Ո՞վ է երաշխավորելու, որ խաղաղության պայմանագիրն աշխատելու է, այն դեպքում, երբ փաստորեն չի լուծելու աշխարհաքաղաքական գլխավոր հարցը, այդպիսով պահելով դամոկլեսյան սուրը խաղաղության գլխին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում