Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կարող է կորցնել պաշտոնականի կարգավիճակը, գրում է ֆրանսիական հանրահայտ L’equipe պարբերականը։
Ինչպես գիտեք, Երևանի «Ուլիս»-ը ֆինանսական խնդիրների պատճառով հայտարարել է գոյությոթւնը դադարեցնելու մասին։ Այսպիսով՝ բարձրագույն խմբի առաջնությունում թիմերի թիվը հասել է 7-ի։
Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ թիմերի քանակը չպետք է պակաս լինի 8-ից, որպեսզի առաջնությունը համարվի պաշտոնական։
Այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, սակայն երկրորդ Առաջին խմբի թիմերը չեն համապատասխանում Բարձրագույն խմբի պահանջներին։