Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը: