Դորտմունդի «Բորուսիա»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի գլխավորությամբ շարունակում է նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը Ճապոնիայում։
Թիմն այսօր ընկերական խաղ է անցկացրել «Կավասակի Ֆրոնտալե»-ի հետ ու հաղթել 6։0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր։
«Կավասակի» – «Բորուսիա»՝ 0։6
0:1, 0:2 Կագավա (5’, 35’), 0:3, 0:4 Օբամեյանգ (53’, 57’), 0:5 Մարոուկա (60’), 0:6 Ստանկովիչ (80’)