Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին:
Աբիդալը հանդես է եկել «Մոնակո», «Լիլ», «Լիոն», «Բարսելոնա» և «Օլիմպիակոս» ակումբներում: Ֆրանսիայի հավաքականում նա 67 խաղ է անցկացրել՝ մասնակցելով «Մունդիալ-2006»-ի եզրափակչին:
Ֆուտբոլիստը «Լիոն»-ի կազմում 3 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, «Բարսելոնա»-ի կազմում՝ 4 անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, 2 –ական անգամ՝ Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 1-ական անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային չեմպիոն:
Սպասվում է, որ առաջիկա օրերին Աբիդալը կստանձնի «Բարսելոնա»-ի ակադեմիայի տնօրենի պաշտոնը: