Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ չէր անհանգստանում գոլային երաշտից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ես չէի անհանգստանում ու գիտեի, որ վաղ թե ուշ գոլերը կգան: Ես պարզապես փորձում էի առավելագույն օգուտ տալ թիմիս:
Հիմա ամեն ինչ կախված է մեզնից: Կփորձենք հիանալի հանդիպում անցկացնել ՊՍԺ-ի դեմ»,- հայտարարել է Սուարեսը: