Բասկետբոլի ազգային լիգայի շրջանակներում տեղ է ունեցել կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը: Ամենամեծ անակնկալը մատուցեց Վաշինգտոն «Ուիզարդս»-ը, որը սեփական հարկի տակ հաղթեց Օրլանդո «Մեջիք»-ին: Դրամատիկ պայքարում անցավ Մայամիում կայացած Մայամի «Հիթ» – Բոսթոն «Սելթիքս» հանդիպումը, որն ավարտվեց 107:115 հաշվով:
Վաշինգտոն «Ուիզարդս» – Օրլանդո «Մեջիք»` 93:85,
Մայամի «Հիթ» – Բոսթոն «Սելթիքս»` 107:115,
Քլիվլենդ «Քավալիերս» – Շարլոտ «Բոբքեթս»` 103:90,
Նյու Ջերսի «Նեթս» – Ֆիլադելֆիա «Սիքսթերս»` 88:107,
Դալլաս «Մավերիքս» – Սաքրամենթո «Քինգս»` 110:100,
Չիկագո «Բուլզ» – Նյու Յորք «Նիքս»` 98:86:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Մայամի «Հիթ» – Բոսթոն «Սելթիքս» մրցավեճը, իսկ լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Մայամի «Հիթ»-ի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով վաստակել է 36 միավոր: