Սպասվում է, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև ընթացիկ տարվա մայիսի վերջ։
Այս մասին ապրիլի 29-ին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպման շրջանակներում։
«Ինչպես սպասվում է՝ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև մայիսի վերջ»,- Բորելի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը։









































