Այսօր մեկնարկեց Հայաստանի տղամարդկանց շախմատի 71-րդ առաջնությունը, որը կտևի մինչև հունվարի 29-ը: Հաղթողը ոչ միայն Հայաստանի չեմպիոնի կոչմանը կարժանանա, այլև կզբաղեցնի հավաքականի միակ թափուր տեղը: Այս առաջնությունն աչքի է ընկնում մասնակիցների աննախադեպ ուժեղ կազմով. առաջին անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը կվիճարկեն միայն գրոսմայստերները: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 3 մլն դրամ է, որից 1.2 միլիոնը բաժին կհասնի հաղթողին, երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 800 հազար դրամ, երրորդ տեղը` 500 հազար, չորրորդը` 300 հազար, հինգերորդը` 200 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը Ավետիք Գրիգորյանն է, ով այս տարի նույնպես մասնակցում է առաջնությանը: