Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսից 500 հազար դոլար են գողացել: Տեղական լրատվամիջոցների տվյալներով, հայտնի մարզչի հաշվից պարբերաբար գումար է պակասել: 63-ամյա Տաբարեսը դիմել է ոստիկանություն, և արդյունքում պարզվել է, որ հաշվից գումար հանողը նրա տան աշխատողն է: Բացի աշխատողից՝ ձերբակալվել են նաև վերջինիս քույրն ու ամուսինը: Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից հայտնել են, որ մարզիչն այդ կապակցությամբ մեկնաբանություն չի տալու: