«Առաջին Լրատվական»-ը արդեն հայտնել է, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում կործանվել էր Տու-154 օդանավը։ Վթարի արդյունքում զոհվել էր երկու մարդ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ կործանումից մի քանի օր առաջ այդ ինքնաթիռը վարձել էին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները: Նրանք Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու համար իրենց ինքնաթիռով փորձել են վայրէջք կատարել Վորոնեժի օդանավակայանում, սակայն վատ եղանակի, ինչպես նաև օդանավակայանի՝ Boeing 737 օդանավի համար չհարմարեցված վազքուղի ունենալու պատճառով անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Մոսկվայում: Այստեղ ֆուտբոլիստները գիշերել են, ապա շաբաթ օրը «Դաղստանի ավիաուղիներ» ավիաըներության՝ վերոնշյալ Տու-154 կործանված օդանավով հասել են Վորոնեժ: Նույն օդանավը վարձելու փաստը լրագրողները հայտնաբերել են լուսանկարների վրա երևացող օդանավի համարով: