Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում E խմբի վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին Շվեդիա-Իսպանիա, Սլովակիա-Իսպանիա զույգերը:
Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում Շվեդիան մրցեց Լեհաստանի դեմ: Շվեդները կարողացան հաղթանակ կորզել վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ` 2:3:
Մյուս խաղում Իսպանիան գերխոշոր հաշվով առավելության հասավ Սլովակիա նկատմամբ: «Կարմիր ֆուրիա»-ն հաղթեց 0:5 հաշվով:
Մինչ այս 1/8 եզրափակչի ուղեգիր էր նվաճել Շվեդիան: Հաջորդ փուլի ուղեգիրը նվաճեց նաև Իսպանիան, որը խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Երրորդ տեղում է Սլովակիան (3 միավոր), իսկ վերջինը Լեհաստանն է (2 միավոր):