Թուրինի «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի Պաուլո Դիբալային:
Այս մասին գրում է Calciomercato-ն: Թուրինյան ակումբը նպատակ ունի մինչ ամառը նոր պայմանագիր ստորագրել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, որպեսզի վերջինս չհեռանա թիմից: Դիբալայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Ֆրանսիայի ՊՍԺ-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 34 խաղի և խփել է 13 գնդակ: