Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչն ու Ալվարո Մորատան լիարժեք մարզում են անցկացրել թիմի հետ: Նրանք մարզվում էին անհատական ծրագրով` վերականգնվելով վնասվածքներից:
Միաժամանակ Մարսելոն և Կազեմիրոն դեռ շարունակում են վերականգնվել վնասվածքներից:
Ենթադրվում է, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում կիրակի օրը կայանալիք «Էյբար»-ի դեմ խաղում Զիդանը հանգիստ կտրամադրի թիմի ավագ Սերխիո Ռամոսին: