Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հայտարարել է, որ Լիոնել Մեսսին հեշտությամբ է համաձայնել ազգային թիմ վերադառնալ:
«Մեսսին ասաց, որ վերադառնալու դեպքում ստիպված կլինի խոսքերը հետ վերցնել: Սակայն ես կարծում եմ, որ վրդովմունքի պահին շատ բան կարելի է խոսել: Դա էական չէ: Կարևորը գործերն են:
Շուրջ երկու ժամ խոսեցինք ֆուտբոլի մասին և որոշեցինք, որ Լիոնելը կվերադառնա: Արգենտինացիները սիրում են Մեսսիին: Նա չպետք է լսի քննադատներին»,- La Nacion-ը մեջբերում է Բաուսայի խոսքերը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի հարձակվողն ազգային թիմից հեռանալու մասին հայտարարել էր Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկության ավարտից հետո, սակայն վերադարձել է` թիմի նոր գլխավոր մարզչի հետ զրուցելուց հետո: