«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունզի ծառայություններով:
«Բոլորը գիտեն, որ ցանկանում ենք ձեռք բերել Սթոունզի իրավունքները: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Իսկ ընդհանրապես, ես գոհ եմ «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայիս կազմից:
Ամեն դեպքում, օգոստոսի 31-ին կունենանք այն կազմը, որը կհամապատասխանի մեր խաղաոճին»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: