Friday, 10 05 2024
Այստեղից չենք գնալու, մինչև դռները չբացեք՝ Գայստանյանը՝ Դավիթ Գյուրջինյանին
Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ

Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները

Թուրքիայի նախագահ Էրդողանը հետաձգել է այցը ԱՄՆ, որ կայանալու էր մայիսի 9-ին եւ որի ընթացքում Էրրդողաննը հանդիպելու էր ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Թուրքիայի նախագահի այցը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով: Ինչն է դրա պատառը, մանրամասներ չեն նշվում, սակայն ուշադրության է արժանի թերեւս այն, որ Էրդողանը ԱՄՆ այցն ու Բայդենի հետ բանակցությունը հետաձգում է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ մայիսի սկզբին այցելելու է Չինաստան:

Արդյո՞ք դա կարող էր լինել պատճառ, որ Էրդողանը «ոտքը կախ գցեր» եւ հետաձգեր այցը ԱՄՆ, սպասելով Պուտին-Սի Ցզինպին բանակցության արդյունքին: Ինչպես դիտարկել էի ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Էրդողանը մայիսին պատրաստվում է այցելել Վաշինգտոն, առանցքային է լինելու այն, թե նրա այցին զուգահեռ ինչպիսի ժամանակագրություն կլինի ՌԴ-Չինաստան հարաբերության իմաստով: Սա էական է, հաշվի առնելով այն, որ Էրդողանի ներկայիս քաղաքականությունը ըստ էության կառուցվում է այսպես ասած «բուֆերայնության» կամ «լողացող կուրսի» սկզբունքով, երբ Անկարան փորձում է առավելագույն արդյունավետությամբ մանեւրել երկու առանցքային բեվեռների միջեւ եւ ձեւավորել սեփական կշիռը:

Սի Ցզինպին-Պուտին հանդիպումը ըստ ամենայնի էական կլինի առնվազն առաջիկա տարվա՝ 2024 թվականի աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցության եւ միտումների տեսանկյունից, ըստ այդմ Էրդողանը թերեւս ձեռնպահ է մնացել մինչ այդ հանդիպման արդյունքին շատ, թե քիչ իրազեկ լինելը, որեւէ բանակցություն վարել ԱՄՆ նախագահի հետ: Միեւնույն ժամանակ, այդ համատեքստում բացառված չէ նաեւ, որ Չինաստան այցից հետո՝ կախված դրա արդյունքից, Պուտինը կորոշակիացնի Թուրքիա կատարելիք այցը, որը հետաձգվում է փետրվարից ի վեր եւ ինչի վերաբերյալ արդեն անհամբերության եւ նյարդայնության նշաններ է ի ցույց դնում Էրդողանը:

Ըստ ամենայնի, նրա այցի հետաձգմանը ամերիկյան կողմն էլ մոտեցել է առանց դժկամության: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս այցելել էր Չինաստան եւ բանակցություն վարել արտգործնախարար Վան Իի հետ: Դատելով հայտարարություններից, բանակցության արդյունավետությունը այդքան էլ բարձր չէ: Ամերիկյան կողմի համար էլ թերեւս էական է, թե ինչպիսին կլինի Պուտին-Սի Ցզինպին բանակցությունը, հասկանալու համար, թե ինչ ծավալի բովանդակություն եւ ճնշու, իսկ գուցե կարկանդակ անհրաժեշտ կլինի Էրդողանի հետ բանակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում