Մադիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը կարող է հեռանալ «արքայական ակումբ»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Managing Madrid-ի տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ի մարզչական շտաբը ցանկանում է պահպանել թիմում Խավիեր Էրնանդեսին, ինչը նվազեցնում է Խեսեի` թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու շանսերը:
Ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշրջանի մի մասը, իսկ թիմ վերադառնալուց հետո տեղ չի գտնում հիմնական կազմում:
Ենթադրվում է, որ Խեսեն կարիերան կշարունակի Անգլիայի պրեմիեր լիգայի ակումբներից մեկում: 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 20 մլն եվրո է կազմում: