50 Cent-ն այնքան վստահ է Մեյույզերի հաղթանակի վրա, որ 1.6 մլն դոլար խաղադրույք կկատարի Մեյուեյզերի՝ Պակյաոյի նկատմամբ հաղթանակի համար:
Այդ մասին 50 Cent-ը հայտնել է The Breakfast Club հեռուստաշոուի ժամանակ: Հարցին, թե ինչու է նա այդքան վստահ Ֆլոյդի հաղթանակի հարցում, պատասխանել է, որ վերջերս շփվել է բռնցքամարտիկի հետ և գիտի, որ նա չափազանց կենտրոնացած է առաջիկա մենամարտի ուղղությամբ:
Նշենք, որ 50 Cent-ը Ֆլոյդ Մեյուեյզերի վաղեմի ընկերն է, սակայն վերջին ժամանակաշրջանում նրանք երբեմն վիճաբանում են սոցիալական կայքերում: