«Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչի կարծիքով` իր թիմը կարող է պայքարել Իտալիայի առաջնության բրոնզե մեդալների համար: 15 տուրերից հետո Ռոբերտո Մանչինիի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 20 միավոր:
«Շատ բան կախված է հաջորդ երեք կամ չորս խաղերից: Մրցաշարային աղյուսակը շատ խիտ է, թիմերի տարբերությունն ընդամենը երկու միավոր է կազմում: Յուրաքանչյուր խաղում ցանկացած թիմ կարող է հաղթող դառնալ:
Հուսով ենք, որ կկարողանանք առաջընթաց գրանցել: Ես կարծում եմ, որ«Ինտեր»-ը կարող է պայքարել երրորդ տեղը զբաղեցնելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Հանդանովիչի խոսքերը: