Աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը հարգանքի խոսքեր է հղել չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարում իր հիմնական հակառակորդին:
«Եթե լավ ես կատարում աշխատանքդ, լրացուցիչ հնարավորություններ ես ստանում: Բոլորն աշխատում են ընդհանուր նպատակի համար: Մեխանիկների դերի մասին բոլորն արագ մոռանում են` հաշվի չառնելով այն, որ նրանք մեծ ներդրում են ունեցել ընդհանուր հաջողության մեջ:
Իհարկե, Ալոնսոն տխրել է չեմպիոնական տիտղոսը զիջելու պատճառով, սակայն ես մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ, քանի որ ավտոարշավորդը պայքարում էր մինչև վերջին պահը: Նա «Ֆորմուլա-1»-ի լավագույն ավտոարշավորդներից է: Սակայն սպորտում յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին: Մենք շատ լավ ենք պայքարել, և ես ուրախ եմ, որ հաղթանակ է տարել մեր թիմը»,- հայտարարել է Ֆետելը: