Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող, 67 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող Aeroflot Open հեղինակավոր մրցաշարի 6-րդ տուրում իր երկրորդ հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանը, որը սև ֆիգուրներով պարտության մատնեց արգենտինացի Սանդրո Մարեկոյին:
Հայաստանը ներկայացնող մյուս երկու շախմատիստները` Սերգեյ Մովսիսյանն ու Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները համատասխանաբար՝ Մաքսիմ Ռոդշտեյնի և Բորկի Պրեդոջևիչի հետ: 6-րդ տուրից հետո երեք հայ շախմատիստներն էլ վաստակել են 3.5 միավոր:
Մրցաշարային աղյուսակը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել վիետնամցի Քուանգ Լիեմը, որը այս տուրում ոչ ոքի արդյունքով ավարտեց իր պարտիան Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ: