Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը

Ռուսաստանում նոր կառավարության կազմավորման շուրջ փորձագիտական իշխող կարծիք կար, որ պաշտոնին հրաժեշտ կտա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հիմնավորումը կապվում էր նրա տեղակալ Թիմուր Իվանովի կալանավորման եւ գերատեսչությունում կոռուպցիայի հետ: Շոյգուն իրոք պաշտոնում չվերանշանակվեց, բայց նրա փոխանորդի բացահայտումը, ինչպես անգամ ՌԻԱ-Նովոստիի խմբագրականն է խոստովանում՝ «բոլորի համար անսպասելի էր»:

Պաշտպանության նախարար է նշանակվում «տոհմական տնտեսագետ» Անդրեյ Բելոուսովը: ՌԻԱ-Նովոստիի աղբյուրները պարզել են, որ Բելոուսովը մասնագիտությամ, ճիշտ է, տնտեսագետ է, բայց՝ տնտեսագետ-կիբեռնետիկ: Եւ դա կապում են պաշտպանության նախարարի պաշտոնում նրա նշանակման վերաբերյալ Կրեմլի խոսնակ Պեսկովի այն մեկնաբանության հետ, որ ռազմական գերատեսչությունը «պետք է բացարձակ բաց լինի ինովացիաների եւ նոր գաղափարների համար»:

Արդյոք Սերգեյ Շոյգում խանգարու՞մ էր պաշտպանության նախարարությունում «ինովացիաների եւ նոր գաղափարների քննարկմանը»: Համենայն դեպս, այդպես է հասկացվում, իսկ տնտեսագետ-կիբեռնետիկ Բելոուսովի նշանակումից կարելի է ենթադրել, որ գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը, պայմանականորեն ասած՝ «աշխատանքի բաժանում է կատարել. զինվորականները թող շարունակեն պատերազմը, իսկ գերատեսչության ղեկավարը պետք է զբաղվի բանակի նորացման, ռազմա-քաղաքական ծրագրավորումների հարցերով»:

Դմիտրի Պեսկովը, մանավանդ ավելացրել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Բելոուսովի խնդիրներից ամենակարեւորը Ռուսաստանի «տնտեսական մրցունակության ապահովումն է»: Ինչպե՞ս: Հնարավո՞ր է եւ ծանր պատերազմ մղել, եւ նորարցնել զինված ուժերը, եւ ապահովել երկրի տնտեսական մրցունակությունը: Իսկ խոսքն, անշուշտ, գլոբալ-աշխարհաքաղաքական մրցունակության մասին է, որ ենթադրում է տեխնոլոգիական ճեղքում: Դա մի  իրավիճակ է, որ պայմանականորեն կարելի է համեմատել Ստալինի կողմից Բերիայի առջեւ դրված գերխնդրի՝ ատոմային ռումբի ստեղծման, հետ:

Անգամ ռուսաստանցի որոշ վերլուծաբաններ են ահազանգում, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը դեռեւս մնում է մարշալ Ժուկովի հայտնի ռազմավարության մակարդակին. «Կորուստները մե՞ծ են, ոչինչ, կնանիքը նորից կծնեն»: Ըստ երեւույթին, Վլադիմիր Պուտինը նախատեսում է ավելի լայնածավալ պատերազմ եւ որոշել է անցնել մարդկային ռեսուրսի խնայման, տեխնոլոգիական հավասարակշռության ապահովման քաղականության:

Խորհրդային ատոմային ռումբը չէր ստեղծվի, եթե Բերիայի հետախուզական ծառայությունները փայլուն չաշխատեին: Սերգեյ Շոյգուն, ըստ երեւույթին, բանակը նախաօպատրաստել է «հաղթական երթի»՝ մտնում է Ուկրաինա, մի շաբաթ հետո Կիեւը հանձնվում է: Պատերազմը երրորդ տարին է ձգվում, իսկ վերջը խիստ անորոշ է: Ամենայն հավանականությամբ, տնտեսագետ-կիբեռնետիկ Բելոուսովի նշանակումը նաեւ ազդակ է Արեւմուտքին:

Ատոմային ռումբի ստեղծման խնդիր դնելով՝ Ստալինը Բերիայի տնօրինությանն էր թողել ոչ միայն բոլոր հատուկ ծառայությունները, այլեւ գիտական հաստատությունները: Պաշտպանության նորանշանակ նախարարը կօժտվի՞ նման լայն լիազորություններով: Տեղեկություն կա, որ Բելաուսովի թեկնածությունը քննարկվել է «Ռոստեխ» միավորման գլխավոր տնօրեն Չեմեզովի հետ, որ, ինչպես աղբյուրներն են պնդում, ուկրաինական պատերազմի սկզբից փաստացի գլխավորում է Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական  համալիրը:

Ինտրիգային է  Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Պատրուշեւի մասին Կրեմլի խոսնակի դիտարկումը, որ նա «կշարունակի ծառայել երկրին, մոտակա մի քանի օրերին հայտնի կդառնա Նիկոլայ Պլատոնովիչի նոր պաշտոնը»: Բանակի գեներալ Պատրուշեւ, որ ամբողջ կյանք անցկացրել է հատուկ ծառայություններում եւ ուժային կառույցներում, կարող է օգտակար լինել միայն այդ ասպարեզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում