Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան

Եթե Իսրայելից դուրս չբերվի միջուկային զենքը, ամբողջ ռեգիոնում կառաջանա միջուկային սպառազինություն ունենալու մրցակցություն, հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդականը: Փաստացի, Թեհրանը այդ հարցադրումով ստեղծում է նախադրյալ սեփական միջուկային սպառազինության ազդարարման համար, որոշակի քայլ կատարելով այդ ուղղությամբ: Մասնավորապես, բարդ է պատկերացնել, որ Իսրայելը կհամաձայնի զրկվել իր միջուկային սպառազինությունից:

Իսկ, եթե Իսրայելը չի հրաժարվում իր միջուկային զենքից, եւ միեւնույն ժամանակ չի հրաժարվում նաեւ Իրանի հանդեպ թշնամական քաղաքականությունից, ապա Թեհրանին չի մնում այլ բան, քան անվտանգության նկատառումից ելնելով հոգ տանել սեփական համարժեք սպառազինության, այլ կերպ ասած՝ միջուկային սպառազինոության համար: Այն, որ Իրանը շատ մոտ է միջուկային ռումբի ստեղծման, ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ հայտարարում են վաղուց: Ավելին, հնարավոր է, որ Թեհրանը դե ֆակտո արդեն իսկ տնօրինում է այդպիսի սպառազինություն:

Գործնականում, ներկայումս երեւի թե այսպես ասած միջազգային կարծիքի ադապտացման փուլն է եւ այդ փուլի համատեքստում էլ հնարավոր է դիտարկել Իրանի հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդականի հայտարարությունը: Անկասկած է, որ միջուկային Իրանը բոլորովին այլ մասշտաբ եւ իրողություն է լիելու ոչ միայն մերձավորարեւելյան ռեգիոնում եւ Կովկասում, այլ գործնականում համաշխարհային հարաբերությունների եւ անվտանգության համակարգում ընդհանրապես: Ընդ որում, այդ իրողության հետ թերեւս «հաշտ» է նաեւ Միացյալ Նահանգները եւ խնդիրը պարզապես դրա հետ Իսրայելի «հաշտեցումն» է:

Հնդկաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ ավարտվել է ԱՄՆ միջազգային գերիշխանությունը եւ Միացյալ Նահանգներն էլ ընդունում է այդ իրողությունը: Մեծ հաշվով, Իսրայել-ԱՄՆ ներկայիս բարդ փոխհարաբերությունը՝ կապված Գազայի իրավիճակի հետագա զարգացումների հետ, այդ հանգամանքի վկայություն է: Նահանգները չի ուզում ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողի համար, բայց Իսրայելն էլ չի ուզում բավարարվել համեստ դերով: Սակայն, իրադարձությունների զարգացումը կարծես թե չի թողնելու Թել-Ավիվին այլ ելք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում