Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված

Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին պատասխանելով լրագրողների  հարցին, թե արդյո՞ք կազմակերպությունը փակված է համարում Արցախի հարցը, տեղափոխել է պատասխանատվությունը հակամարտության կողմերի, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի վրա: Նա հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն չի կարող միջամտել կողմերին եւ նրանց որոշումներին: Այդպիսով, ԵԱՀԿ գործող նախագահողը հայտարարում է, որ կողմերն են որոշել փակել հարցը, հետեւաբար ԵԱՀԿ-ն չէր կարող դրան ընդդիմանալ:

Իսկ, ասելով կողմերը, բնականաբար նկատի է առնվում Հայաստանը, որովհետեւ Ադրբեջանը գործնականում որեւէ կեպ չէր էլ կարող քննարկել հարցը պահելու տարբերակ կամ անհրաժեշտոություն, Ադրբեջանը մշտապես շահագրգռված է եղել փակել հարցը: Ավելին, Ադրբեջանի նախագահ Ալիեւը փետրվարին այցելելով Մյունխենի անվտանգության վեհաժողով եւ հանդիպելով այն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի հետ, բարձրացրել էր Մինսկի խումբը փակելու հարցը:

Չնայած ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է, թե չեն կարող միջամտել կողմերի միջեւ պայմանավորվածություններին, այդուհանդերձ կասկածից վեր է մի բան՝ այդ պայմանավորվածությունները ուժի գործոնի հետեւանք են, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի: ԵԱՀԿ կազմակերպություն է, որի գլխավոր առաքելություններից մեկը եղել է հենց այդ սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Դրա համար է դիցուք ստեղծվել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա համանախագահությունը, որը առաջ է քաշել արցախյան կարգավորման երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք եւ ուժժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում:

Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքները, ինչին սակայն չի հաջորդել ԵԱՀԿ որեւէ արձագանք: Ինչ խոսք, Հայաստանի դիրքորոշումն այստեղ կարեւոր է, որովհետեւ, Երեւանը պետք է բարձրաձայներ ԵԱՀԿ պատասխանատվության մասին, սակայն՝ որդեգրել է այլ քաղաքականություն, հենց այն բացատրությամբ, որ հակառակը կբերեր պատերազմի եւ այն չէր զսպի ոչ մի ԵԱՀԿ: Բարդ է ասել, արդյո՞ք ամուր է այդ տրամաբանությունն ու փաստարկը, բայց նաեւ կասկած չկա, որ ԵԱՀԿԿ մեխանիզմը այսօր չի աշխատում որեւէ հարցում՝ ոչ միայն Արցախի, իսկ դրա պատճառը այն, ըստ էության համաշխարհային պատերազմն է, որ միմյանց դեմ վարում են այդ թվում ԵԱՀԿ առաջատար դերակատարները:

Սակկայն, ինչպես կա Հայաստանի պատասխանատվությունը, այդպես էլ կա ԵԱՀԿ պատասխանատվությունը ինքնին՝ այն գոտու համար, որի հանդեպ տարածվում է ԵԱՀԿ-ն: Միեւնույն ժամանակ, ինքնին այն, որ ԵԱՀԿ գործող նախագահը ուղիղ չի բարձրաձայնում, որ Արցախի հարցը փակված է, արդեն իսկ նվազագույն օգտակարություն պարունակող հանգամանք է: Եվ, իհարկե հենց սա է անհանգստացնում Բաքվին, որը Մյունխենում բարձրացրեց Մինսկի խումբը փակելու հարցը: Քանի դեռ չեղարկված չէ Մինսկի խմբի եւ դրա համանախագահության մասին ԵԱՀԿ որոշումը, ուրեմն փակված չէ նաեւ Արցախի հարցը: Հայաստանը պարտավոր է պահել այս նվազագույն նշաձողը գոնե, որպես նաեւ Հայաստանի անվտանգության նախադրյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում