Friday, 03 07 2026
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը

Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Գեղարքունիքի մարզի համայնքներում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել են 35 ընտանիք։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ համայնքներում անցկացվել է «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի» իրազեկման արշավ, որի շրջանակներում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդիպումներ են ունեցել ավելի քան 550 քաղաքացու հետ, խոսել բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում հանգամանալից ներկայացրել է պետության կողմից սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքներին մինչև 60 միլիոն դրամ անհատույց պետական աջակցություն տրամադրելու, բնակարան կառուցելու, բնակության պայմանները բարելավելու գործընթացից օգտվելու մանրամասները, պատասխանել ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Հանդիպումների, դրանց ընթացքում ծրագրի վերաբերյալ իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 8-ի դրությամբ բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու ցանկություն են հայտնել 35 ընտանիք, որոնցից 30-ը՝ Վարդենիս և 5-ը՝ Ճամբարակ համայնքից։

«Վարդենիս համայնքում պատկերը հետևյալն է․ 1 ընտանիք դիմել է պետական աջակցության ծրագրից օգտվելու միջոցով բնակարան կառուցել Ազատ բնակավայրում, 2 ընտանիք՝ Կութում, 25 ընտանիք՝ Սոթքում և 2 ընտանիք՝ Վերին Շորժայում։

Վերջիններիս կողմից ներկայացված հայտերից 28-ն արդեն Միասնական սոցիալական ծառայության և բանկի կողմից հաստատվել են, իսկ 2 ընտանիքների հայտերը գտնվում են քննարկման փուլում։ Ճամբարակ համայնքում պատկերը հետևյալն է․

5 ընտանիք դիմել են պետական աջակցության ծրագրից օգտվելու միջոցով բնակարան կառուցել Վահան բնակավայրում, որից 1 ընտանիքի հայտը բավարարվել, և պետական աջակցությամբ բնակարանի շինարարությունն ընթացքի մեջ է, 2 ընտանիքների հայտերը բանկի կողմից հաստատվել են և 2 ընտանիքների հայտերը գտնվում են քննարկման փուլում»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում