Monday, 29 06 2026
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը

Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում այս ու դրան հաջորդող մի քանի տարիների ընթացքում պետության կողմից կիրականացվեն սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության մեծածավալ ներդրումներ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այս մասին խոսել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ Վարդենիսի համայնքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ ։Խորհրդակցության օրակարգում են եղել Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփման, ընթացիկ տարում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցերը։

Խորհրդակցության սկզբում Կարեն Սարգսյանն անդրադարձել է Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքներին, շեշտելով, որ թեև արդյունքներն աննախադեպ են համայնքի պատմության մեջ, իսկ ձեռքբերումները միանգամայն տեսանելի, սակայն որոշ ուղղություններում նկատվել են թերություններ ու բացթողումներ, որոնց կարգավորման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր։

Այնուհետ անդրադարձ է կատարվել ընդերքօգտագործման կանոնակարգման, անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների, սելավատարների մաքրման, գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման, ապառքների գանձման, Շատվանում ԲՄԿ շենքի կառուցման համար անհրաժեշտ հողհատկացման, սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը համայնքապետարանի կողմից վերահսկելու հետ կապված հարցերին։

Մարզպետը հանգամանալից տեղեկություն է ներկայացրել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերով նախատեսված ծրագրերի մասին, որոնց շրջանակներում Վարդենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից կիրականացվեն ճանապարհաշինական, դպրոցաշինական, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի կառուցման, այլ ենթակառուցվածքների հզորացման խոշոր ծրագրեր` հսկայածավալ ներդրումներով։

«Վարդենիսի 6 բնակավայրերում ՀՀ կառավարության ծրագրով կկառուցվեն ժամանակակից կրթահամալիրներ, որոնց շինարարության մեկնարկը կտրվի առաջիկայում։ Կսկսվեն նաև Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Թե՛ այս, թե՛ եկող տարիներին մեզ շինարարական ահռելի, բարդ ու պատասխանատու աշխատանքներ են սպասում, որոնց իրականացման ու հաղթահարման համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերն ու հետեւողական քայլերը»-նշել է Կարեն Սարգսյանը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները հանդես են եկել բազմաբնույթ առաջարկներով ու հարցադրումներով, որոնց շուրջ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում