Thursday, 06 06 2024
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

2014 թվականին մենք պատասխանատվություն ենք ստանձնել ռուսական հողերի ավելի լայն պարագծի համար…Այդ իսկ պատճառով բոլոր քաղաքները պետք է ազատագրվեն: Իսկ դրանք Խարկովից,  Օդեսայից, Դնեպրոպետրովսկից  բացի նաեւ մի շարք այլ քաղաքներ են, այդ թվում՝ Սումին: Այդ սպեկտրը, այդ թվարկումն անհամեմատ լայն է, ռուսական վաղեմի քաղաքները պետք է ազատագրվեն Կիեւի ներկայիս վարչախմբից, քանի որ այնտեղ մեր մարդիկ են ապրում,- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքը մեջբերում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը:

Ռուսական զորքերը Խարկովի ուղղությամբ անցել են հարձակման: Մարտավարական միջուկային զենքի օգտագործման սցենարով զորավարժություններ կանցկացվեն նաեւ Բելառուսում: Ալեքսանդր Լուկաշենկոն Կիեւին սպառնացել է «կանխարգելիչ հարվածներով, եթե Բելառուսի նկատմամբ ոտնձգության փորձ նկատվի»: Մենք Ռուսաստանը չենք, մենք կհարվածենք,- ասել է Բելառուսի նախագահը: Դոնեցկի «առաջնորդ» Պուշիլինը, բնականաբար, խոսել է Մոսկվայի անունից: Մայիսի 13-ին ՌԴ նախագահ Պուտինը Դաշնային ժողովի Վերին պալատին կներկայացնի պաշտպանության, ՆԳ, ԱԳ, արդարադատության եւ ԱԻ նախարարների թեկնածուներին:

Կառավարության մյուս անդամներին պետդումայի հաստատման ներկայացրել է վարչապետ վերանշանակված Միշուստինը: Բացառիկ նորություններ չկան, եթե հաշվի չառնենք, որ Հեռավոր-արեւելյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը միաժամանակ նշանակվում է կառավարության ղեկավարի տեղակալ՝ փոխվարչապետ: Փորձագետներից ոմանք վստահաբար ասում են, որ Ռուսաստանի թիվ մեկ ռազմավարական ծրագիրը «Սիբիրում եւ Հեռավոր արեւելքում էշելոնավորված թիկունքի ստեղծումն է՝ բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ»: Դա, ըստ աղբյորների, արվում  է «միջուկային պատերազմի դեպքում ապահովության համար»:

Այս ֆոնին Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային արտակարգ ռազմական օգնություն ցուցաբերել՝ 400 միլիոն դոլար արժողությամբ: Ուկրաինայում ռուսական արդեն ծավալուն հարձակումն արեւմտյան մամուլը բնութագրում է «կարգավորման սկզբունքների մշակման հարցով Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովը փաստի առջեւ կանգնեցնելու փորձ»: Անորոշ է, թե համաշխարհային առաջնորդներից ով կմասնակցի այդ միջոցառմանը կամ այն առհասարակ կկայանա՞: Աղբյուրները հայտնում են, որ Լեհաստանի կառավարությունն արդեն իսկ Ուկրաինայի եւ Բելառուսի հետ «սահմաններն ամրապնդելու որոշում է ընդունել»:

Որքանով հասկացվում է՝ Գերմանիայի կանցլեր Շոլցը պարզապես «խուսափել է ներկա գտնվել Չինաստանի առաջնորդի եւ Ֆրանսիայի ու Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպմանը»: Ու թեեւ հայտարավել է, որ ուկրաինական կարգավորման հարցում Ֆրանսիան եւ Չինաստանը «համատեղ ջանքեր կներդնեն»՝ Եվրոպական շրջայցիվ հետո Սի Ծինփինը պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի նախագահին: Բավական դելիկատ վիճակում է  Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: «Նեզավիսիմայա գազետան» փոխանցում է Tou Yube ալիքով նրա՝ քաղաքացիներից մեկի հարցին պատասխանը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ընդամենը ասում է, որ եթե Ռուսաստանը «չափից դուրս առաջ ընթանա, ապա հարկ կլինի միջամտել»:

Ո՞րն է «չափը» եւ «չափից դուրսը»՝ ոչ ոք հստակ չի սահմանում: Եւ տպավորություն է, որ «բոլորը համակերպվել են գետնի վրա իրողության հետ, որ նախկին խորհրդային Ուկրաինա այլեւս չկա, եւ վերադարձ չի լինելու»: Մայիսի 10-ին Շուշիից Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքը, թե «բոլորին է հայտնի մեր վճռականությունը, հայտնի է նաեւ ադրբեջանական բանակի կարողությունը, եւ մեզ ոչ ոք չի կանգնեցնի»- ակնհայտորեն ներգրվում է  Ուկրաինայում Ռուսաստանի նոր հարձակմամբ ստեղծված կամ ստեղծվող իրավիճակին: Եւ այս համատեքստում ո՞րն է երաշխիքը, որ Հարավային Կովկասում «խարկովյան ուղղություն» չի բացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում