Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի

Կայացավ «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» խորագրով ծրագրի առաջին հանդիպումը, որը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ռազմավարություն` մեղմելու համար կլիմայի փոփոխության ազդեցությունը վայրի բնության, մասնավորապես՝ վայրի կենդանիների վարքագծի վրա և նվազեցնելու դրա արդյունքում գյուղացիական տնտեսություններին հասցվող վնասները:

Առաջիկա երեք տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի միջոցով։

Թիրախավորելով Վայոց Ձորի Եղեգիս համայնքը` ծրագիրը միտված է բարձրացնելու տեղաբնակների դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդակների նկատմամբ` տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և խթանելով այլընտրանքային եկամուտների ստեղծումը:

«Շնորհակալություն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի կառավարությանը, շարունակաբար մեր կողքին լինելու և մեր ծրագրերին աջակցելու համար: Ստեղծված խմբի շնորհիվ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը ինստիտուցիոնալ հենքի վրա է դրվում, մենք կարողանում ենք կառավարել կոնֆլիկտից առաջացած ռիսկերը: Մեր նպատակը բնության պաշտպանությունն է: Ռիսկերը կառավարելով պետք է նաև ապահովենք մարդկանց և շրջապատող էկոհամակարգի անվտանգությունը»,- նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից նշեցին՝ տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում` շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա։ Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին` տրամադրելով Էլեկտրական հովիվներ, պաշտպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին:

«Վերջապես կարողացանք Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից դրամաշնորհ ստանալ՝ մեղմելու շատ կարևոր կոնֆլիկտ: Այս ծրագրով մենք փորձելու ենք իրականացնել բազմաշերտ և բազմաբնույթ գործառույթներ, որոնք կօգնեն Եղեգիս համայնքին հաղթահարելու լիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը: Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա մոդել կիրառվելու Հայաստանի այլ համայնքներում, սա կդառնա պիլոտային ծրագիր, որտեղ բոլոր ներգրաված կողմերը կարող են իրենց փորձառությունը, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների փորձը կիրառելով հասնել ցանկալի արդյունքի»,- ասաց Վայրի բնության և մշակութային արժեք- ների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց՝ վերջին 5-6 տարիների ընթացքում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը սրվել Է, հատկապես Վայոց ձորում, որտեղ արջերն իջնում են գյուղեր` վնասելով գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիներն ու մեղվափեթակները, ինչպես նաև մանր ու խոշոր գյուղատնտեսական կենդանիներին։ Նա ընդգծեց՝ միայն այս տարվա վնասը 1 մլն 400 հազար դրամ է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագետները ուսումնասիրելու են կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի ահագնացման վրա, մասնավորապես թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրները: Ստեփանյանը հույս հայտնեց, որ խնդիրն արագ լուծում կստանա:

«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» խորագրով ծրագրի մեկնարկային հանդիպումնը ներկա էին նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և այլք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում