IBF/WBO/WBA/IBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մեկնաբանել է Թոնի Թոմփսոնի հետ մենամարտում իր տարած հաղթանակը:
«Այս` երկրորդ մենամարտը Թոմփսոնի դեմ ավելի հեշտ ստացվեց, քան 2008 թվականին: Ես ինձ վստահ էի զգում, վերահսկում էի մենամարտը: Կարելի էր ավելի արագ գործել, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Անկեղծ ասած, ես ոչ մի հարված բաց չեմ թողել:
Չեմ մոռանում 2003-2004 թվականները, երբ 12 ամսվա ընթացքում 2 անգամ պարտություն կրեցի: Այդ հիշողություններն օգնում են ինձ առավելագույնս կենտրոնանալ յուրաքանչյուր հակառակորդի ուղղությամբ: Ես միշտ ցանկանում եմ հաղթել, չնայած հաղթանակներիս և տիտղոսներիս մեծ քանակին»,- Վլադիմիր Կլիչկոյին մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները: