WBO վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մարկո Հուկը ցանկություն է հայտնել մենամարտել ռուս ծանրքաշային Ալեքսանդր Պովետկինի հետ:
Հուլիսի 14-ին նախատեսված էր անցկացնել Պովետկինի մենմարտն ամերիկացի Ռահմանի հետ, սակայն այն չի կայանալու, և այդ պատճատով դեռևս պարզ չէ, թե ով է լինելու WBA վարկածով չեմպիոնի հակառակորդն առաջիկա մենամարտում:
«Ողջ աշխարհն ականատես էր, որ առաջին մենամարտում ես ավելի լավ հանդես եկա. չնկատեցին միայն մրցավարները: Ցանկանում եմ անպայման կրկին մենամարտել: Իսկ ավելի լավ կլիներ, եթե հնարավոր լիներ այս պահին սկսել մենամարտը: Միևնույն է, ես հաղթելու եմ»,- հայտարարել է 27-ամյա բռնցքամարտիկը: