Saturday, 04 07 2026
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26

Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը

Անցնող շաբաթ բավականին էական հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը խոսելով Տավուշի սահմանին սահմանազատման եւ սահմանագծման հայտնի համաձայնության մասին նշել էր, որ հայկական կողմը հայտնում  զիջման պատրաստակամություն եւ իրենք ակնկալում են, որ զիջում կանի նաեւ Ադրբեջանը: Հայտարարությունը չարժանացավ ուշադրության, թերեւս «թրենդային» չլինելու պատճառով: Մինչդեռ, Ֆրանսիայի դեսպանի այդ դիվանագիտական հայտարարության տողատակում այն գնահատականն է, որ Հայաստանում կառավարության ընդդիմախոսները բարձրաձայնում են ավելի ուղիղ՝ Հայաստանը գնում է միակողմանի զիջման:

Դեսպանը չի կարող անել այդօրինակ ուղիղ ձեւակերպում, բայց բավականին ափանցիկ գնահատականով ներկայացնում է այդ իրավիճակը՝ Հայաստանը զիջում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ իմաստն ունի դեսպանի ձեւակերպումը, որ «ակնկալում են նաեւ Ադրբեջանի զիջում»: Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ մտադիր չէ անել որեւէ զիջում, նահանջել որեւէ տեղից: Ահա թե ինչու Ֆրանսիան ըստ էության առ այսօր որեւէ կերպ ոչ միայն չի ողջունել Տավուշի առնչությամբ համաձայնությունը, այլ նույնիսկ չի էլ անդրադարձել դրան, իսկ դեսպանն ընդամենը պատասխանել է հարցազրույցի շրջանակում:

Ֆրանսիայի խնդիրը անշուշտ Տավուշը չէ, երկու հատվածները չեն, այլ գործընթացի տրամաբանությունը, որը կարող է հասնել արդեն ռազմավարական նշանակության հարցին՝ ճանապարհների ապաշրջափակմանը: Այդտեղ է վճռվում ռեգիոնի ճակատագիրը, Կովկասի համար դիմակայության ու պայքարի «հաշիվը»: Ֆրանսիան արձանագրում է, որ այդ հաշիվը ձեւավորվում է «միակողմանի», որտեղ Հայաստանը տանուլ է տալիս «խաղաղության» անվան տակ, իսկ Հայաստանի հետ էլ տանուլ է տալիս Ֆրանսիան:

Իհարկե Հայաստանը չպետք է լուծի Ֆրանսիայի հաղթանակ ապահովելու խնդիր, բայց տվյալ պարագայում ամբողջ հարցն այն է, որ միակողմանի գործընթացում չկա նաեւ Հայաստանի հաղթանակ, իսկ այդպիսին ներկայացվող «խաղաղությունն» ու «լեգիտիմությունը» այլ ուժ, քան տեղեկատվա-քարոզչականը, ներկայիս միջազգային հարաբերություններում պարզապես չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում