Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած դերակատարության վերաբերյալ:

Բացարձակապես չկիսելով շարժման կարգախոսներն ու նպատակները, մենք հավատարիմ և զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ խոսքի, մտքի և գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին: Սակայն և այնպես, չափազանց ցավալի և անընդունելի է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական պայքարի մեջ ներքաշվելն ու բացահայտորեն այդ շարժման հովանավորությունն ու առաջնորդությունը ստանձնելը:

Ավելին, առաջին անգամ լինելով, սփյուռքի որոշ գաղթօջախների Էջմիածնա թեմի առաջնորդներ, ակնհայտորեն ուղղորդված՝ շարժման ի նպաստ զորակցական հայտարարություններ են հրապարակում, փաստորեն ներհայաստանյան անախորժ իրավիճակը անհարկի կերպով տեղափոխելով սփյուռք: Իսկ վերջինս սպառնալիք է ոչ միայն Եկեղեցու հեղինակության, այլ նաև սփյուռքի համայնքային համերաշխության ու անդորրին՝ իր ապագայի բոլոր բացասական հետևանքներով:

Որպես Մայր Աթոռ Ս. Էջմիածնին անվերապահորեն սատարած կուսակցություն, մենք ցավով ենք արձանագրում այն փաստը, որ համայն հայության հոգևոր և ազգային արժեքների հիմնասյունը՝ հայրենիքի համար ճակատագրական այս հանգրվանին, փոխանակ հանդիսանալու համայն հայությունը համախմբող և զորաշարժի ենթարկող ուժ, դարձել է իշխանափոխության հերթական փորձի մեղսակից:

Մյուս կողմից, մենք համոզված ենք, որ հակառակ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առերևույթ՝ Ադրբեջանի ի նպաստ մեկնարկին, մեկ կողմից ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և մյուս կողմից գոհացուցիչ այլընտրանքի բացակայության լույսի ներքո, խաղաղության նվազագույն նշույլի հեռանկարն անգամ նախընտրելի է նոր պատերազմից:

Հնչակյան Կուսակցության անունից, մի անգամ ևս կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ՝ միասնաբար դիմագրավելու արտաքին վտանգներն ու մարտահրավերները:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում