Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»

Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահը Շուշիում «ազդանշանային» հայտարարություն արեց: Նրա գնահատմամբ՝ որեւէ երկրի դեսպանի Շուշի այցը Բաքվի նկատմամբ «բարեհոգություն չէ»: Ալիեւը թույլ տվեց այս ձեւակերպումն անել. «Ուզում է՝ թող այցելի, չի ուզում՝ իր գործն է, մի՞թե դրանից ինչ-որ բան է փոխվում: Ոչինչ էլ չի փոխվում»: Ակնարկն ակնհայտորեն հասցեագրված էր Միացյալ Նահանգներին: Չորս օր առաջ՝ մայիսի 6-ին Շուշի ԱՄՆ դեսպան Լիբին էր տիկնոջ հետ այցելել, ինչի առթիվ, սակայն, պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը «մեկնաբանություն չունեցավ»:

Անհավանական է պատկերացնել, թե դեսպան Լիբին Շուշի է այցելել՝ չունենալով պետդեպարտամենտի համաձայնությունը, բայց թե ինչու՞ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը «մեկնաբանություն չուներ»՝ մնում է դատել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի հաջորդ քայլերի տրամաբանությամբ: Շուշի այցի հաջորդ օրը դեսպան Լիբին իր նստավայրում ընդունել է ադրբեջանցի քաղբանտարկյալների մի խումբ հարազատների, իսկ մայիսի 8-ին՝ գիտնական-տնտեսագետ եւ հանրային-քաղաքական գործիչ Իբադօղլուին, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխարինվել է տնային կալանքով:

Արդյո՞ք դեսպան Լիբին Շուշի է այցելել Վաշինգտոն-Բաքու «ոչ հրապարակային պայմանավորվածությամբ»: Այսինքն՝ ԱՄՆ-ը «խորհրդանշական ժեստ է անում, փոխարենը քաղբանտարկյալները կամ նրանցից մի քանիսն ազատ են արձակվում»-եւ Ալիեւը խախտե՞լ է «ազնիվ կոմերիտականի երդումը»: Խնդիրն այստեղ, իհարկե, Իբադօղլուն կամ լրագրող Սեւինջ Վագիֆգըզըն չէ: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ Ադրբեջանում մի քանի ՀԿ-եր աշխատում են ամերիկյան ֆինանսական աջակցությամբ, ինչն ադրբեջանական օրենսդրությամբ քրեորեն հետապնդելի է:

Կալանավորվածները մեղադրվում են «արտարժույթի մաքսանենգության» մեջ: Ի՞նչ է պարզել կամ կպարզի, կամ կմոգոնի նախաքննությունը՝ դժվար է կանխատեսել, բայց, կարծես, մի իրավիճակ է, երբ ամերիկյան կողմը փորձում է «խնդիրը հարթել ներքին կարգով»: Անկասկած սկանդալային կլինի, եթե Բաքվում «արտարժույքի մաքսանենգության գործով դատաքննություն սկսվի եւ բացահայտվի, որ USAID-ը Բաքվում ոչ միայն ադրբեջանական օրենսդրության խախտմամբ ՀԿ-երի գործունեություն է ֆինանսավորել, այլեւ դա իրականացրել է կանխիկ գումար վճարելու ձեւով»:

Ալիեւն, իհարկե, չէր կառչի նման մանրուքներից, եթե Վաշինգտոնի հետ հարաբերությունների այլ մակարդակ ունենար, ուստի ակնհայտորեն ձգտում է «առավելագույնը քամել»: Այս փուլում նրան, ամենայն հավանականությամբ, մտահոգում է Կոնգերսի Ներկայացուցիչների պալատում շրջանառված «պատժամիջոցային օրինագիծը»: Միլլի մեջլիսի պատգամավոր Օրուջի գնահատմամբ՝ այդ նախաձեռնության թիկունքում «նույն շրջանակներն են, որ 1992թ. ընդունել են Ազատության աջակցության Ակտի 907-րդ ուղղումը»: Դա միակ իրավական ակտն է, որ Ադրբեջանին ճանաչում է ԼՂ նկատմամբ ագրեսոր:

Ըստ տեղեկությունների, որ չեն հերքվել, շրջանառված «պատժամիջոցային օրինագիծը» Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենին, պաշտպանության փոխնախարարին, ԶՈՒ ԳՇ պետին եւ հատուկ նշանակության զորախմբի առանձին բրիգադի հրամանատարին «ճանաչում է պատերազմական հանցագործ»՝ հիմնավորելով անցյալ տարվա սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի ժամանակ ԼՂ խաղաղ բնակչության դեմ վայրագությունների փաստերով:

«Թուրան» գործակալության վաշինգտոնյան թղթակցի տեղեկացվածությամբ՝ Ադրբեջանի կառավարությունը եւս երկու ամերիկյան «լոբբիստական կազմակերպության հետ պայմանագիր է ստորագրել՝ հակակշռելու Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի ազդեցությունը»: Այս ֆոնին, իհարկե, դեսպան Լիբիի Շուշի այցը Բաքվի նկատմամբ բարեհոգություն չէ: Բարեհոգություն կլինի, եթե պետական դեպարտամենտը պաշտոնապես հայտարարի, որ «չի կիսում «պատժամիջոցային օրինագիծ» նախաձեռնած կոնգրեսականների գնահատականները»: Վաշինգտոնից նման պաշտոնական գնահատական կհնչի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում