Աշխատանքային այցով մայիսի 13-ին Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: