Thursday, 18 06 2026
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ալմաթիում մայիսի 10-11-ին Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքում կողմերը «պայմանավորվել են շարունակել բաց մնացած հարցերի շուրջ բանակցությունները, որոնց վերաբերյալ դեռեւս տարաձայնություններ կան»: Պաշտոնական հաղորդագրությամբ նաեւ ասվում է, որ արտգործնախարարները «ողջունել են դելիմիտացիայի հարցում առաջընթացը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունները»: Ալմաթիի երկօրյա բանակցությունների մասին բովանդակային առումով նույնական հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն: Բայց առկա է մի տարբերություն. հայկական կողմը նախ ընդգծել է բանակցությունների, պայմանական ասած, դրական, ապա՝ խնդրահարույց կողմը, իսկ Ադրբեջանն՝ ընդհառակը:

Կարելի է համարել, որ գործ ունենք կողմերի «դիվանագիտական ոճի» տարբերության հետ: Բայց Շուշիում Իլհամ Ալիեւի երեկվա կոշտ հռետորաբանությունից պարզ էր, թե ինչ հրահանգավորմամբ է նրա արտգործնախարարը մեկնել Ալմաթի: Սահմանազատման ուղղությամբ ձեռք բերված ի՞նչ համաձայնությունների մասին է խոսքը: Այս փուլում ամենասկզբունքային հարցը, երեւի, այն է, թե Տավուշ-Ղազախ հատվածում գործնականորեն արդեն իրականացված սահմանազատման իրավա-քաղաքական հիմքը, քարտեզները եւ տեղագրական ճշգրտումների տեխնիկական ապահովումը նախադեպային-հիմնարա՞ր են, թե սահմանի տարբեր հատվածներում «այլ իրավակիրառում եւ քարտեզներ ու տեխնիկական ապոհովում» կգործեն: Իլհամ Ալիեւը Շուշիում ասել է, որ սահմանազատում իրականացվում է Ադրբեջանի «պայմաններով»: Փաստացի Տավուշ-Ղազախ հատվածում վերարտադրվել է խորհրդային իրողությունը:

Ի՞նչ է հետեւելու: Կողմերը կարո՞ղ են, Ադրբեջանը պատրա՞ստ է ստորագրել իրավական ուժի որեւէ փաստաթուղթ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Տավուշ-Ղազախ շփման գծի X,Y, Z կոորդինատային հատվածում N կիլոմետր երկայնքով «հաստատված է միջպետական սահման, որի հսկողությունը, համաձայն ազգային օրենսդրության, իրականացնելու են կողմերի սահմանապահ ծառայության ուժերը»: Ընդ որում չափազանց նուրբ հանգամանք կա. Ադրբեջանի սահմանապահ զորքերը փաստացի երկրորդ բանակ են, գրեթե նույն սպառազինություններն ունեն:

Հայ-ադրբեջանական բանակցություններն այլեւս երկկողմ են: Եւ եթե սահմանազատման ուղղությամբ կան ձեռք բերված պայմանավորվածություններ, ապա երաշխավոր են Երեւանը եւ Բաքուն: Այստեղ արդեն երրորդ կողմի պատասխանատվության խնդիր չկա: Մանավանդ որ Ռուսաստանի «սահմանապահ ուղեկալներն» էլ, համաձայն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի խոսնակի հայտարարության՝ պետք է հեռանան հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներից, որտեղ կանգնած էին քառասունչորսօրյա պատերազմից հետո: Ի՞նչ «կանոնադրություն» են հաստատելու կողմերը մայիսի 15-ին, հաստատելու՞ են արդյոք:

Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրն այդ ,,կանոնադրության,, իրավա-քաղաքական հիմք կամ առնվազն դրանցից մե՞կն է ճանաչվելու: Մայիսի 11-ին արձանագրում ենք, որ Միրզոյան-Բայրամով՝ Ալմաթիի երկօրյա հանդիպումն ավարտվել է ոչ այնքան լավատեսական, ոչ լիովին հոռետեսական նոտայի վրա: Մայիսի 15-ին կկարողանա՞նք ասել՝ կեցցե՜ Միրզոյան-Բայրամով նոր հանդիպումը: Հավանականությունն, ըստ ամենայնի, այնքան էլ շոշափելի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում