Boxingscene-ի տեղեկացմամբ` Չեդ Դոուսենը (31-1, 17 КО) հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել երկրորդ միջին քաշային կարգ՝ Անդրե Ուորդի հետ մենամարտելու համար: Վերջինս պատասխանել է, որ պատրաստ է նման մարտահրավերին:
«Այդ մենամարտն անպայման պետք է կայանա: Դոուսենը ճարպիկ բռնցքամարտիկ է, նա գտնվում է լավ մարզավիճակում: Մենք պատրաստվում ենք կազմակերպել այդ մենամարտը, եթե Չեդը լինի իմ հաջորդ մրցակիցը: Եթե այդ մենամարտը կայանա, ապա ռինգում միմյանց հետ կկռվեն երկու տարբեր քաշային կարգերի աշխարհի չեմպիոններ»,- հայտարարել է Ուորդը: