Արգենտինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Օքլենդում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչում 2 սեթում (6:4, 7:6) պարտության մատնեց ամերիկացի Ջոն Իզներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար Նալբանդյանը կպայքարի իսպանացի Նիկոլաս Ալմագրի հետ, որը մեծ դժվարությամբ հաղթահարեց ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյի արգելքը` 7:6, 6:7, 6:2: