Եթե Անդրե Վիլլաշ-Բոաշը մնա «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, Ֆրենկ Լեմպարդը, Ֆլորան Մալուդան և Դիդյե Դրոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են լքել թիմի կազմը: The Telegraph-ի տեղեկացմամբ պորտուգալացի մասնագետը ցանկանում է սերնդափոխություն կատարել թիմում, որը կարող է հանդիսանալ վերոգրյալ ֆուտբոլիստների` թիմից հնարավոր հեռացման պատճառ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիլլաշ-Բոաշը հայտարարել էր, որ «արիստոկրատներ»-ի ոչ բոլոր խաղացողները կհամաձայնեն իր հետ, բայց իր աշխատանքը բավարարում է ակումբի ղեկավարության պահանջները:
Ներկայումս «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը և երրորդ տեղում գտնվող «Տոտտենհեմ»-ին զիջում է 10 միավորով:








































