Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: Բեռնարդու Սիլվան պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է «Մանչեսթեր Սիթի»-ից և կարիերան կշարունակի Մադրիդում:
Սիլվան և «Ռեալ»-ը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի ամառը:








































