Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 41-ամյա մարզիչն իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«A Bola»-ի տվյալներով՝ Ամորիմի բազային աշխատավարձը կազմելու է տարեկան 3,5 միլիոն եվրո, որին կավելանան նաև հավելավճարներ՝ տիտղոսների և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու (դուրս գալու) համար։




































