«Ռեալ Մադրիդը» բանավոր համաձայնության է եկել «Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյային ձեռք բերելու հարցում, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերի էջում։
Բանավոր համաձայնության է հասել բոլոր կողմերի, այդ թվում՝ խաղացողի միջև։ «Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր, որ խաղացողը միանա թիմին։
Անցյալ մրցաշրջանում Կուկուրելյան մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։








































