Թուրքիայում աճում է այն կանանց թիվը, որոնք մահանում են պատուհաններից կամ պատշգամբներից ընկնելու հետևանքով։ Այս դեպքերից շատերը պաշտոնապես գրանցվում են որպես ինքնասպանություն։ Սակայն զոհերի հարազատները, կանանց իրավունքների պաշտպանները և փաստաբանները կասկածի տակ են դնում այդ եզրակացությունները։
Նրանք մատնանշում են հակասական ցուցմունքներ, չպարզաբանվածհանգամանքներ և քննություններ, որոնք, ըստ նրանց, վաղաժամ են փակվել։ Բազմաթիվգործերում մինչ օրս անպատասխան են մնում հիմնական հարցերը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել բնակարանների ներսում, և ինչո՞ւ երրորդ անձանց հնարավոր մասնակցության կամ մեղավորության վերաբերյալ կարևոր ապացույցները հաճախ չեն ուսումնասիրվում կամ անտեսվում են:
Կանանց իրավունքների կազմակերպությունները պնդում են, որայսպես կոչված «կասկածելի մահերը» իրականում կարող են լինել ֆեմիցիդներ՝ կանանցսպանություններ՝ պայմանավորված նրանց սեռով, և պահանջում են առավել խորքային, անաչառու թափանցիկ քննություն։










































