Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»

Ինչպես հայտնի է դարձել իսրայելական ռուսալեզու vesty-ն, եկող շաբաթ ԱՄՆ-ում «կսկսվի իսրայելա-լիբանանյան բանակցությունների երկրորդ փուլը»։ Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ, Լիբանի նախագահ Աունը «փակ քննարկում է անցկացրել, որի արդյունքներով սահմանվել է բանակցային հետեւյալ դիրքորոշումը՝ կրակի լիակատար դադարեցում, երկրի հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերում և Իսրայելի հետ սահմանին լիբանանյան զինված ուժերի տեղաբաշխում»։

Լիբանանում հրադադարի հաստատումը ներառնված է իրանա-ամերիկյան «փոխըմբռնման մասին հուշագրում»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, մինչդեռ, հայտարարել է, որ «հրեական պետությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին ենթարկվելու պարտավորություն չունի»։ Նա պարզաբանել է, որ իսրայելական զինված ուժերը «բուֆերային գոտում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի հյուսիսային շրջանների բնակչության անվտանգությունը երաշխավորված» չէ։

Իսրայելում առհասարակ իրանա-ամերիկյան «գործարքից» խիստ դժգոհ են, բայց Լիբանանի հարավում իրավիճակի հարցով տարաձայնությունները արդեն իսկ բացահայտված են։ Խնդիրը կրկնակի բարդ է, որովհետև Լիբանանի կառավարությունը փաստացի որևէ ազդեցություն չունի «Հըզբալա» ռազմա-քաղաքական կառույցի նկատմամբ։ Իսրայելում վստահ չեն, որ Լիբանանի կառավարության հետ հրադադարի համաձայնությունը գործնականում կիրականացվի։ «Հըզբալա»-ին իր հերթին դեմ է Իսրայելի հետ սահմանը լիբանանյան բանակի վերահսկողությանը թողնելու առաջարկությանը։

ԱՄՆ-ի հետ «փոխըմբռնման մասին հուշագրով» Իրանը փաստացի լեգիտիմացրել է Մերձավոր Արևելքում «շիադավան առանցքի» և, մասնավորապես, Լիբանանի նկատմամբ «վերահսկողության իրավունքը»» Չափազանց կարևոր է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարաան չի ընդունել «Հըզբալա»-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջարկությունը, որ անուղղակիորեն հնչեցրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ Կարելի է ենթադրել, որ «մերժման հեղինակը» Թուրքիան է, որ Իրանի հետ հակամարտությունից խուսափել է։

Ի՞նչ արդյունք կարձանագրի ԱՄՆ միջնորդությամբ իսրայելա-լիբանանյան բանակցությունների երկորրդ փուլը։ Եթե Լիբանանում մարտական գործողությունները չդադարեն կամ հրադադարից հետո իսրայելական զորքերը «մնան բուֆերային գոտում», ապա իրանա-ամերիկյան բանակցությունները, որ առանց այդ էլ բարդ են լինելու, կարող են հայտնվել «փակուղում»։

Իսրայելցի փորձագետ Միգդալը, որ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է, տեսակետ է հայտնել, որ Նաթանյահուն «կանգնած է քաղաքական անդունդի եզրին և նրանից ցանկացած քայլ սպասելի» է։ Մինչ այդ, ինչպես հայտնի է դարձել Reuters-ին, հունիսի 19-ին Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Վենսը և Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենան»։ Բայց դա կլուծի՞ Իսրայելի կողմից «տարածաշրջանը չպայթեցնելու» հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում