Հունիսի 13-ից 14-ն ընկած գիշերը Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացվեց RAF 10 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Արման Ծառուկյանը և Արսեն Հարությունյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի համար RAF-ում իր մրցելույթը դեբյուտային էր։ Նրա մրցակիցը պետք է լիներ Ճապոնիայից օլիմպիական չեմպիոն Ռեյ Հիգուչին, սակայն ճապոնացի ըմբիշը հրաժարվեց մասնակցությունից։ Արդյունքում՝ Հարությունյանը մրցեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Քեյլեբ Սմիթի հետ։
Հարությունյանը 14։4 հաշվով հաղթեց մրցակցին։










































