Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտնի այսօր՝ տեղի ժամանակով ժամը 16:00-ին․ Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։
«Մենք հասկանում ենք, որ Իսրայելն ու «Հեզբոլլահը» հրադադարի մասին համաձայնագիր են կնքել այսօրվա փոխհրաձգությունից հետո», – ասել է նա:








































